Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԿՈՒ ՎԹԱՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

Մարզեր

Մայիսյան-Հովունի ջրագծի վթարի հետեւանքով արդեն երկու օր է ջրազրկված են Շիրակի մարզի Հացիկ, Մայիսյան, Կառնուտ, Ախուրյան, Նոր Ախուրյան եւ հարակից գյուղերը։ Վթարի պատճառ է դարձել հետերկրաշարժյան տարիներին այս տարածքում շինարարական աղբի կուտակումը։ Ջրագիծն ունի 500 մմ տրամագիծ եւ 6-7 մետր խորություն։

Վայրկյանում գրանցվում է 30 լիտր ջրի կորուստ։ Աշխատանքների արագ իրականացմանը խոչընդոտում է ջրագծի ձորի մեջ գտնվելու հանգամանքն ու նաեւ այն, որ փոսն անընդհատ լցվում է ջրով, եւ յուրաքանչյուր պահի ենթակա է ինքնափլուզման։

Երկրորդ վթարը գրանցվել է Գյումրիում։ Շիրակացի-Մարմաշեն խճուղում վնասվել է 400 մմ տրամագծով ջրագիծը, որի հետեւանքով ջրազրկվել են Շիրակացի, Տեքստիլ թաղամասերն ու Երեւանյան խճուղու որոշ հատվածներ։ Վթարն այս դեպքում ջրագծի մաշվածության հետեւանք է։

Երկու ջրագծերի վերականգնման ուղղությամբ կատարվում են աշխատանքներ։

Գյումրի, «Ցայգ» Հ/Ը