Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՎԵՐԸ ԵՏ ՎԵՐՑՐԻՆ

Հասարակություն

Այս տարվա հունվարին հնաբնակ երեւանցիները բնակարանամուտ էին տոնում: Հնաբնակ երեւանցիների 10-ամյա ասոցիացիային վերջապես տարածք էր հատկացվել: Այդ առթիվ հնաբնակ երեւանցիներին հյուր էին գնացել նույնիսկ Երեւանի քաղաքապետն ու քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյանները: Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն այդ օրը հնաբնակ երեւանցիներին բազմաթիվ խոստումներ տվեց, խոստացավ օգնել բոլոր հարցերում: Հնաբնակ երեւանցիներն այդ օրը քաղաքապետին հավատացին, բայց...

Հնաբնակ երեւանցիների ասոցիացիան ներկայումս տարածք չունի: Քաղաքապետարանի հատկացրած սենյակը /թաղման բյուրոյի շենքում/ ետ են վերցրել հնաբնակների ձեռքից: Այն, ինչպես նաեւ ամբողջ շենքը, հատկացվել է ՆԳՆ-ին: Շենքում գործող բոլոր ընկերություններին տարածքներ են հատկացրել, հնաբնակ երեւանցիների ասոցիացիային մոռացել են. նույնիսկ խոստում չեն տվել :