Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սպորտ

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱէՐՈՖԼՈՏԻ ՄՐՑԱՇԱՐԸ

Վաղը Մոսկվայում մեկնարկում է շախմատի Աերոֆլոտի ավանդական միջազգային մրցաշարը, որին մասնակցում են միանգամից 34 հայ շախմատիստներ:

Մեր առաջատար շախմատիստներից մրցաշարում հանդես կգան Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը, Գաբրիել Սարգսյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Արսեն Եղիազարյանը, Տիգրան Նալբանդյանը, Արա Մինասյանը, Ելինա Դանիելյանը: Առավել բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները հանդես են գալու Ա խմբի առաջին ենթախմբում: Այստեղ ֆավորիտների թվում է Վլադիմիր Հակոբյանը, որը իր վարկանիշով 2-րդն է մրցաշարում:

Մյուս շախմատիստները հանդես են գալու Ա խմբի 2-րդ ենթախմբում, ինչպես նաեւ Բ եւ Գ խմբերում: Շախմատիստները կմցրեն 9 տուր եւ հանդես կգան շվեյցարական մրցակարգով:

ԱՐՈՆՅԱՆԸ ԼԻՆԱՐԵՍԻ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Փետրվարի 18-ին իսպանական Լինարես քաղաքում մեկնարկելու է շախմատային խոշոր մրցաշար, որին կմասնակցի նաեւ աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը: Հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն աշխարհի գործող չեմպիոն Վեսելին Թոփալովը, հունգարացի Պետեր Լեկոն, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, ռուս Պյոտր Սվիդլերը, ֆրանսիացի Էթիեն Բաքրոն, իսպանացի Ֆրանսիսկո Վալեխոն եւ ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը:

Վերը նշված գրոսմայստերները բավական ծանոթ են Արոնյանին: Նրանցից շատերի հետ Արոնյանը հանդիպել է հունվարին ավարտված Վեյկ ան Զեեի մրցաշարում:

«ԲԱՆԱՆՑԸ» ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ՉԵԽԱԿԱՆ ԹԻՄԻ ՀԵՏ

2005թ. Հայասատնի ֆուտբոլի առաջնության բրոնզե մեդալակիր «Բանանցը» շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Կիպրոսում: Հայակական ակումբը առաջին ստուգողական հանդիպումը անցկարեց մրցելով չեխական «Յաբլոնեցի» հետ: Հանդիպումը ավարտվեց 1:1 հաշով: «Բանանցի» կազմում գոլի հեղիանակ դարձավ թիմի նորեկ Իվան Զաբլոդսկին, որը մինչ այդ հանդես էր գալիս Դոնեցկի «Մետալուրգում»:

Առաջիկայում «Բանանցը» եւս մի քանի հանդիպումներ կանցկացնի մրցելով Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի», շվեյցարական «Յանգ Բոյզի» եւ Կուրիսի «Ավանգարդի» հետ: