Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՐԹԱԹԱԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏԱՑԵԼ Է

Մարզեր

Գավառի տարածքային զինվորական կոմիսարիտաը 100 տոկոսով կատարել է աշնանային զորակոչի պլան -առաջադրանքը: 2005 թվականի աշնանը զինված ուժեր են զորակոչվել 226 զինակոչիկներ:

Իսկ մինչեւ զորակոչվելը, զինակոչիկները անցնում են բժշկական ստուգում եւ ստանում են կցագրման վկայականներ: Համաձայն «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, 2006 թվականի հունվարի 15-ից սկսվել է 1990 թվականին ծնված պատանիների կցագրումը:

Բժշկական ստուգումները ցույց են տալիս, որ կցագրման ենթակա պատանիների մեծ մասը ստացիոնար հետազոտման կարիք են զգում: Նրանց մեծ մասի մոտ նկատվում է հարթաթաթություն: Հաղորդում է Գավառի «Քյավառ» հեռուստաընկերությունը։