Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՁՅՈՒՆԸ ՔԱՆԴՈՒՄ Է ՏՆԵՐԸ

Մարզեր

Տեղացած մոտ 1 մետր ձյունը դարձել է Սիսիանի տարածաշրջանի Ղզլջուղ գյուղի Արզումանյան ընտանիքի տան տանիքի քանդման պատճառ: Տանիքին զուգահեռ` տան հետեւի հիմնական պատը բավականին հետ է գնացել:

Արթուր Արզումանյանը ընտանիքը` 5 անդամներով, առայժմ ժամանակավոր բնակություն է հաստատել գյուղի մեկ այլ վթարային շենքում: Տան տանիքը վերանորոգելու համար կպահանջվի ավելի քան 150-ից 200.000 դրամ: Համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյան խոսքերով` գյուղի բնակչության մեծ մասը Բաքվից եւ այլ վայրերից գաղթած փախստականներ են: Հետեւաբար հնարավորություն չունեն սեփական միջոցներով վերացնել այս կամ այն վթարը: Համայնքի միջոցները եւս սուղ են: Իսկ համապատասխան կառույցերին ուղարկված գրությունները գրեթե մնում են անպատասխան:

Գյուղապետի խոսքով` եթե համայնքի նկատմամբ անտարբերության մթնոլորտը, որ առկա է հիմա շարունակվի, ապա բնակիչները կլքեն այն: Իդեպ, Սիսիանի տարածաշրջանի Ղզլջուղ գյուղի 30 բնակելի տների մոտ 99 % - ը վթարային են: Դրանց մեծ մասը կառուցվել են նախքան 1937թ-ը եւ հիմանականում հողաշեն են:

Հաղորդում է Սիսիանի «Սյունի» հեռուստաընկերությունը: