Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՂԲԸ ԱՂԲԱՄԱՆԻՑ ԴՈՒՐՍ Է ԹԱՓՎՈՒՄ

Մարզեր

Արդեն մեկ ամիս է` Աբովյան քաղաքի մի շարք շենքերում աղբահանություն չի կատարվել: Եթե ձմեռ չլիներ, ապա աղբի «բույրը» ամենուր կտարածվեր, իսկ խոլերիայի եւ այլ հիվանդությունների վտանգի մասին խոսելն իսկ ավելորդ է: Մարդիկ աղբը տանը չպահելու համար հավաքում են շենքի մի հատվածում, սակայն շները գիշերները դրանք տարածում են, շրջակայքը աղտոտում:

«Երբ փողը հավաքելու ժամանակը գալիս է, մի րոպե չեն սպասում, գալիս տանում են: Արդեն մեկ ամսից ավել է՝ աղբը չգիտենք որտե՞ղ թափենք: Մենք էլ բազմամարդ ենք, որ քիչ աղբ հավաքվի: Երեխաները չեն հասկանում, դրսում աղբի հետ խաղում են»,- ասում է քաղաքի 4/3 շենքի բնակչուհի Անահիտը:

Շենքի բնակիչները զանգահարել եւ դիմել են Կոմունալ ծառայություն, որտեղ ասել են. «Տեղից շատ մեքենաներ չունենք: Չորսը անսարք վիճակում են, իսկ մնացածն էլ ձյան պատճառով, քանի որ շենքերի բակերը այնքան էլ ձյունամաքրված չեն, չեն կարողանում դուրս գալ: Բայց մոտ օրերս խոստանում ենք գալ, մաքրել»:

Ու մինչ կգան աղբատարները, բնակիչները աղբից ազատվելու տարբերակ են գտել. աղբը տանում նետում են հարեւան շենքի աղբամանը: