Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱՎԱՌՈՒՄ ՋՈՒՐ ԵՆ ԳՈՂԱՆՈՒՄ

Մարզեր

2005 թ. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հյուսիս - Արեւելյան» տարածքային մասնաճյուղի «Գավառ» տեղամասում 2005 թվականի կուտակվել է 120 մլն դրամ պարտք:

Գավառ քաղաքում 2005թ. ջրամատակարարման դիմաց գանձումները կազմում են 47 տոկոս: Վճարումների ամենացածր տոկոս է գրանցվել Կարմիրգյուղ, Նորատուս եւ Ծակքար համայքներում:

Այս տեղամասը սպասարկում է շուրջ 7000 բաժանորդի, որոնցից 4100-ն են տեղադրել ջրաչափ: Ջրաչափ տեղադրած բաժանորդների մեծ մասն էլ ջուրն օգտագործում է ապօրինի: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հյուսիս - Արեւելյան» տարածքային մասնաճյուղի «Գավառ» տեղամասը, միայն մեկ ջրավազանից, օրական 3000 խմ խմելու ջուր է բաց թողնում 3-4 բազմաբնակարան բաժանորդների համար:

Ջրաչափերի գրանցումների արդյունքում պարզվում է, որ այդ բազմաբնակարան շենքերի բոլոր բաժանորդները միասին ամսեկան օգտագործում են 2000-2200 խմ ջուր: Այժմ «Գավառ» տեղամասի տեսուչները ստուգայցեր են կատարում՝ ջուր օգտագործելու այլընտրանքային տարբերակները բացահայտելու համար:

Պարզվում է նաեւ, որ չվճարողների թվում են այն այնձինք, ովքեր աշխատում են մարզային եւ քաղաքային ենթակայության, ինչպես նաեւ կոմունալ ծառայություններ մատուցող հիմնարկներում: Այդ մասին ծանուցագրեր են ուղարկվելու համապատասխան հիմնարկությունների վերադաս մարմիններին: Հաղորդում է Գավառի «Քյավառ» հեռուստաընկերությունը: