Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ԹՈՒՐԻՆ

Սպորտ

6 օրից իտալական Թուրին քաղաքում մեկնարկելու են 2006թ. ձմեռային օլիմպիական խաղերը: Երեկ Թուրին մեկնեց Հայաստանի մարզական պատվիրակությունը, որի կազմում են ձմեռային օլիմպիական խաղերի մասնակցիները, մարզիչները, օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտկոմիտեի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ այլոք:

Հայաստանից այս անգամ օլիմպիադային կմասնակցեն 5 մարզիկ: Ձմեռային օլիմպիական խաղերում դեռ հայ մարզիկները մեդալ չեն նվաճել:

Այս տարի հայ մարզիկներից օլիմպիադայում «պատճաշ կերպով» Հայաստանը թերեւս կարող է ներկայացնել գեղասահքի զույգը՝ Անաստասիա Գրեբյենկինան եւ Վազգեն Ազրոյանը: Այս զույգը բավական փորձառու է եւ հանդես է եկել աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ առաջնություններում:

Ըստ մասնագետներ` մյուս մարզիկները լավագույն դեպքում կընդգրկվեն առաջին 30 մարզիկների ցանկում: