Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՆԿԱՏՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

Մարզեր

Լուրեր մարզերից

Այս տարվա հունվարին Գյումրիի «Երեխաների տանը» արդեն ընդունվել է 2 երեխա: Մանկատանը նախատեսված 98-ի փոխարեն ապրում է 106 երեխա: Նրանց մեծ մասը տառապում են բնածին ֆիզիկական եւ մտավոր արատներով:

Ըստ «Երեխաների տան» տնօրեն Ռուզաննա Ավագյանի` դատելով ընդունված երեխաների վիճակից, կարելի է փաստել, որ գնալով ավելանում է հաշմանդամ երեխաների թիվը: Նրանց հիմնական մասն այստեղ հայտնվում են հենց ծննդատներից:

Մանկատան շենքային պայմանները բավարար չեն, ուստի քաղաքապետի որոշմամբ կատարվել է հողհատկացում, եւ եղած տարածքին ավելացվել եւս 130 քմ մակերես՝ նոր մասնաշենքի կառուցման նպատակով: Շինաշխատանքների համար գումար է հատկացվելու 2007 թվականի պետբյուջեով:

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ 3-ով

2004թ Գյումրիում արձանագրվել էր անչափահասների կողմից կատարված հանցագործության 33 դեպք, 2005թ այդ թիվը 3-ով նվազել է: Հանցագործություն հիմնականում կատարում են 14-ից բարձր տարիք ունեցող երեխաները, որոնք զբաղվում են գողությամբ կամ կատարում են տարբեր բնույթի իրավախախտումներ:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության անչափահասների գործով բաժանմունքն այդ ուղղությամբ հատուկ դասընթացներ է անցկացնում քաղաքի թվով 8 դպրոցներում: Այն նպատակ ունի անչափահասներին իրազեկել ոչ միայն իրավախախտումների, այլեւ դրանց հետեւանքների մասին:

Գյումրի, «Ցայգ» հ/ը