Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԱՄԵՆԸ 4-ՐԴ ՏԵՂՈՒՄ

Սպորտ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Ջիբրալթարում կայացած շախմատային միջազգային մրցաշարում գրավեց ընդամենը 4-րդ տեղը` այն բաժանելով 6 շախմատիստների հետ:

Չնայած Հակոբյանն իր վարկանիշով մրցաշարում 2-րդն էր, սակայն չկարողացավ գրավել մրցանակային տեղ: Վերջին 10-րդ տուրում Հակոբյանը պարտության մատնեց Սուրիա Ջանգուլիին եւ միավորների քանակը հասցրեց 7-ի:

Մրցաշարի հաղթող դարձավ Կիրիլ Գեորգիեւը, որը վաստակեց 8.5 միավոր: Ի դեպ Վլադիմիր Հակոբյանը մրցաշարում իր միակ պարտությունը կրեց հենց Գիորգեւից:

2-րդ տեղը բաժանեցին Նայջըլ Շորթը եւ Էմիլ Շուտովսկին: