Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԱՓՈՆՆԵՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ԵՆ ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐԸ

Մարզեր

Լուրեր մարզերից

Շուրջ 15 տարի է, ինչ Սեւանը մաքուր է արդյունաբերական թափոններից, քանի որ մարզի տարածքում այլեւս չեն գործում էլեկտրոնային, էլեկտրատեխնիկական եւ հումքային արդյունաբերությունները: Սակայն դա հիմք չէ, որ Սեւանը մաքուր մնա: Այսօր Սեւանի ջրհավաք ավազանի աղտոտման խնդիր առաջացնում են կենցաղային կոյուղաջրերը:

Այսօր առավել սրությամբ դրված է Վարդենիս, Մարտունի, Գավառ քաղաքների եւ Վարդենիկ գյուղի կոյուղացանցերի համար մաքրման կայաններ կառուցելու հարցը: Արդեն 2 տասնամյակ այդ կեղտաջրերը լիճ են թափվում առանց զտման: Մաքրման կայանների կառուցման մասին խոսվում է արդեն ավելի քան 5 տարի, սակայն այս ուղղությամբ ներդրումներն առայժմ ուշանում են:

Սեւանա լճի ջրհավաք ավազանն ընդգրկում է Գեղարքունիքի մարզի տարածքի մեծ մասը եւ Որոտան ու Արփա գետերի վերին հոսանքները, որոնք Որոտան-Արփա եւ Արփա- Սեւան թունելներով մուտք են գործում Սեւանա լիճ:

Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի` ջրհավաք ավազանի վիճակը, կապված պարարտանյութերի եւ թունաքիմիկատների օգտագործման հետ, կարելի է գնահատել բավարար, քանի որ դրանք այժմ ավելի ռացիոնալ են օգտագործվում եւ համեմատաբար քիչ աղտոտվածություն են առաջացնում ավազանում:

Գավառի «Քյավառ» հ/ը