Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԼԱՎԵՐԴԻՆ ԿԱՊՐԻ 219 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄՈՎ

Մարզեր

Լուրեր մարզերից

Ալավերդի համայնքի ավագանին տարվա առաջին նիստի ընթացքում հաստատեց քաղաքի 2006թ. բյուջեն՝ 219 միլիոն դրամ արժեքով։ Բնապահպանական վճարների շնորհիվ բյուջեն ավելացել է 13 միլիոն դրամով։

Այդ գումարը նախատեսված է բնակչության առողջության վերականգնման եւ քաղաքը բարեկարգելու նպատակով։ Հարկային գանձումների եւ տնտեսումների միջոցով քաղաքապետարանի պարտքը վեց ամսվա ընթացքում կրճատվել է 11 միլիոն դրամով, դառնալով 37 միլիոն դրամ, իսկ աշխատավարձի պարտքը՝ 6 միլիոն դրամով, դառնալով 22 միլիոն դրամ։

«Անկյուն գումարած 3» ՀԸ

ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ` ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ

Ալավերդի քաղաքում ռուսական մշակութային կենտրոն ստեղծելու համար Ն. Կրուպսկայայի անվան մանկապարտեզի շենքում տարածք է հատկացվել «Կովկասի Դեմոկրատական Կենտրոն» հասարակական կազմակերպությանը։ Ռուսական մշակույթի կենտրոնում կգործի գրադարան, կկազմակերպվեն համակարգչային անվճար դասընթացներ։

«Անկյուն գումարած 3» ՀԸ