Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԴԻՄԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ

Հասարակություն

Կառավարության 762 որոշման իրագործումը առաջացրել է նախկին զինծառայողների զայրույթը: Նրանց խոսքերով, 98 թվականից մինչ օրս կենսաթոշակի անցած զինծառայողները ավելի բարձր թոշակ են ստանում, քան նրանք, ով ծառայել է Խորհրդային Բանակում:

Կառավարության շենքի դիմաց հավաքված նախկին զինծառայողները, նման որոշումը համարում են միջպետական պայմանագրի խախտում: Հայաստանի կողմից ստորագրված այդ պայմանագրով, ԱՊՀ տարածքի բոլոր զինծառայողները պետք է օգտվեն հավասար իրավունքներից:

Հայ զինծառայողները շարունակ ձգձգվող իրենց խնդրի պատասխանը կառավարությունից պահանջում են գրավոր: Եթե հարցը չլուծվի հօգուտ իրենց՝ նրանք սպառնում են դիմել միջազգային դատարան: