Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿ»-ի ԱՐԱՐՔԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստում քննարկվել է Երեւանի «Փյունիկ»-ի արարքը` Մոսկվայում կայացած «Համագործակցության գավաթ»-ի խաղարկությունում: Ինչպես հայտնի է Հայաստանի չեմպիոնը կիսաեզրափակիչում հրաժարվել էր հանդիպել Բաքվի «Նեւֆթչի»-ի հետ եւ վերադարձել էր Երեւան:

Գործկոմի նիտում ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկով բացատրություններ է տվել «Փյունիկ»-ի փոխնախագահ Կարեն Հարությունյանը, ինչպես նաեւ ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը, որը սակայն Մոսկվայում չէր եղել մրցաշարի ընթացքում:

Քննարկումներից հետո Ռուբեն Հայրապետյանն առաջարկել է «Փյունիկ»-ին Հայաստանի առաջնությունից որակազրկել 1 տարով: Քվեարկության արդյունքում գործկոմի բոլոր անդամները «դեմ» են քվեարկել` նշելով, որ առանց այդ էլ Հայաստանում ճգնաժամ ապրող ակումբային ֆուտբոլն էլ ավելի կկործանի որոշումը:

Գործկոմն առաջարկել է «Փյունիկ»-ին քննարկել հասարակական հնչեղություն ստացած խնդիրը եւ մեղավորներին ենթարկել պատասխանատվության: ՀՖՖ գործադիր կոմիտեն քննարկել է նաեւ «Ոչ սիրողական ակումբների միջեւ անցկացվող 2006թ. ֆուտբոլային մրցումների կանոնակարգ»-ը եւ հաստատել այն: