Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ` ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ

Մարզեր

Լուրեր մարզերից

Հունվարի 28-ի լույս 29-ի երեկոյան ժամը 24.00-ից 01.00-ի սահմաններում Սիսիանի տարածաշրջանի Անգեղակոթի ջրամբարում խեղդվել են 2 մարդ` 40 ամյա Գրիգոր Թումանյանը եւ 21 ամյա Արթուր Խաչիկյանը:

Ըստ համագյուղացիների` նրանց մահվան պատճառը ձկնորսությունն է եղել: Հունվարի 30-ի ժամը 13.00-ի դրությամբ սառցակալած ջրամբարում դիակները դեռեւս չեն հայտնաբերվել: Այս պահին ջրամբարում աշխատում են թե տեղական եւ թե Սեւանից ժամանած փրկարարները:

«Սյունի» հ/ը

ՋՐԱԶՐԿՎԵԼ Է ՇԱՔԵ ԳՅՈՒՂԸ

Սյունիքի մարզի Շաքե գյուղի ավելի քան 30 ընտանիքներ 3 շաբաթ է, ինչ ջուր չունեն: Տեղական իշխանույթունների հավաստմամբ` ցրտի պատճառով խողովակաշարերը շարքից դուրս են եկել, իսկ դրա նորոգման համար անհրաժեշտ է գտնել սնուցող ջրամբարը:

Տվյալ թաղամասը սնուցող ջրամբարը համայնքի քարտեզում չկա, իսկ գյուղացիների հավաստմամբ` տվյալ ջրամբարի տեղը միայն իրենց ապուպարերը գիտեն: Գյուղացիները խմելու եւ կենցաղային նպատակներով ջուր ունենալու համար ստիպված են անցնել ավելի քան 1 կմ ճանապարհ:

Համայնքի բնակիչները խնդրի լուծման ակնկալիքով դիմել են պատկան բոլոր կառույցներին, սակայն առայժմ դա արեւէ արդյունք չի տվել: Գյուղացիները ստիպված ապավինում են սեփական հնարավորություններին եւ իրենք են փորձում գտնել թաղամասը սնուցող ջրամբարը եւ վերացնել վթարը:

«Սյունի» հ/ը