Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՈՂԱՆՔՆԵՐՆ ԱՎԵՐՈՒՄ ԵՆ ԿԱՊԱՆԸ

Մարզեր

Լուրեր մարզերից

Կապանի 11 սողանքային գոտիներից 5 գործող է։ Չնայած դրան` մարդիկ շարունակում են բնակվել այդտեղ։ 2002 թ պետության կողմից փոխհատուցվել է միայն 7 ընտանիք՝ 4-ը Արփիկ եւ 3-ը Երկաթուղայինների թաղամասերից։ 10 տարի առաջ 3 մարդ նույնիսկ սողանքի զոհ են դարձել։

Բնակիչներն արդեն չեն զարմանում, երբ առավոտյան արթնանում եւ տեսնում են, որ տան մի պատը անջատվել է մյուսից։ Վերջին անգամ ճապոնական «Ջայկա» կազմակերպության մասնագետներն են ուսումնասիրություններ կատարել Մ. Հարությունյան թաղամասի սողանքային հատվածում` պարզելու սողանքի առաջացման պատճառները։ Սակայն 10 տարուց ավելի է սայլը տեղից չի շարժվում, նշում են բնակիչները։ Բազմաթիվ մարդկանց կյանքեր այժմ էլ վտանգի տակ են, իսկ մասնագետներն առայժմ բավարարվում են միայն ուսումնասիրություններ կատարելով։

«Սոսի» հ/ը

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԻՑ ՉԽՈՒՍԱՓԵՑԻՆ

2006թ-ի փետրվարի 1-ից Սեւանում գործող նախադպրոցական հիմնարկներում 500 դրամով կբարձրանա ծնողական վարձավճարները: Ծնողներն այսուհետ վճարելու են 2000 դրամ, որպեսզի իրենց երեխան հաճախի մանկապարտեզ:

Ի դեպ, նշվում է, որ գումարն ուղղվելու է երեխաներին տրվող սննդի կալորիականության որակական կողմի բարելավմանը: Սեւան քաղաքում գործում է 4 մանկապարտեզ, որոնք աշխատում են ամբողջ տարի: 2006թ-ին Սեւանի քաղաքապետարանն այդ 4 մանկապարտեզներին բյուջեով տրամադրելու է 35մլն. 680 հազար դրամ:

«STV1» հ/ը