Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՁՅՈՒՆԸ ՓԱԿԵԼ Է ԱԼԱՎԵՐԴԻԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Մարզեր

Լուրեր մարզերից

Վերջին օրերին հանրապետությունում տեղացած առատ ձյունը դժվարանցանելի է դարձրել ավտոճանապարհներն ու փողոցները։ Առատ ձյունը խնդիրներ է առաջացրել նաեւ Ալավերդի քաղաքում։

Համապատասխան կազմակերպություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ ճանապարհները մաքրելու եւ վիճակը շտկելու համար, միեւնույն ժամանակ խնդրում բոլոր վարորդներին ՝ ավտոտրանսպորտից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

ԿՈՄՈՒՆԱԼ ՎԹԱՐՆԵՐ ՑՐՏԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Ցուրտ եղանակի պատճառով Ալավերդու տարբեր թաղամասերում շենքերի ջրագծերի վթարները հաջորդում են մեկը մյուսին։ Շենքերից մեկի բակով անցնող ջրախողովակը բնակիչներն ու Հայջրմուղկոյուղու աշխատակիցները դարձրել են ինքնաշեն ծորակ, որի հետեւանքով, չնայած ջուրը չի սառչում, բայց անարգել հոսելով՝ ջրի մեծ կորուստների է հանգեցնում։

Հայջրմուղկոյուղու աշխատակիցները փորձում են վերացնել առաջացած մյուս վթարները, սակայն բնակիչների կարծիքով արդյունքը գոհացուցիչ չէ.շենքերի մեծ մասը սառցակալումների ու վթարների հետեւանքով դեռեւս ջրազրկված են մնում:

«Անկյուն գումարած 3» ՀԸ