Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4,5 ՄԻԼԼԻՈՆ ԵՎՐՈ «ՈՒՏԵԼՈՒ» ՀԱՄԱՐ...

Տնտեսություն

Հունիսի 26-ին Եվրոպական Հանձնաժողովը 4.5 միլիոն եվրոյի հատկացում կատարեց Հայաստանում Պարենային ապահովության ծրագրի շրջանակներում: Սա ՊԱԾ-ի գծով Հայաստանին տրամադրվող դրամաշնորհի երկրորդ մասաբաժինն է 2001թ. բյուջետային տարվա համար:

Այս գումարները կօգտագործվեն ՀՀ Պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված Գյուղնախարարության, Ազգային վիճակագրական ծառայության, Կադաստրի կոմիտեի եւ Սոցապնախարարության ծախսերը ֆինանսավորելու համար: Մասնավորապես, ԵՀ-ի աջակցությունը Հայաստանի վերոհիշյալ հատվածներին ընդգրկում է բույսերի պաշտպանությունը, սերմնաբուծությունը, տոհմաբուծությունը, անասնաբուժություն /այդ թվում, պատվաստուկների մատակարարում/, քարտեզագրումը եւ գյուղացիներին հողի սեփականության իրավունքի վկայականների անվճար տրամադրումը, ինչպես նաեւ տնային տնտեսությունների հետազոտությունը, պարենային ապահովության տեղեկատվական համակարգի ձեւավորումը, ազգային պարենային հաշվեկշռի կազմումը, եւ այլն: