Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ

Մարզեր

Լուրեր մարզերից

Լոռու մարզի հանրակրթական դպրոցների բարձրդասարանցիները ստիպված են եղել ուսումնական տարվա առաջին կիսամյակում Հայ Առաքելական եկեղեցու պատմությունն ուսումնասիրել առանց դասագրքերի: Պատճառը` թերացել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչությունը:

Ըստ Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի տնօրեն Վահան քահանա Ազարյանի` իրենք հետաքրքրվել են եւ պարզել, որ մյուս մարզերում դասագրքերը վաղուց տեղ են հասել, մինչդեռ Լոռու մարզի դպրոցներ դասագրքեր այդպես էլ չեն հասել եւ դեռ հարց է` կհասնե՞ն դրանք գոնե երկրորդ կիսամյակում, քանի որ խոսքը վերաբերում է 4.910 կտոր իններորդ եւ 4.106 կտոր տասներորդ դասարանների դասագրքերի մասին:

Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանը խնդրո կապակցությամբ նշում է, որ հոգեւոր հայրերը իրենց հիմնական գործը թողած` աղանդների դեմ պայքարը, եւ իրենց թերացումների մասին խոսելու փոխարեն, կրթության վարչությանն են թերացող անվանում, մինչդեռ իրավիճակի իսկական մեղավորները տպարաններն են: Նա լիովին համոզված է, որ երկրորդ կիսամյակում գրքեր մարզում կլինեն:

Վանաձորի «Լոռի» հ/ը