Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՁՆԱԲՈՒՔ Է ՍԿՍՎԵԼ

Մարզեր

Հունվարի 19-20-ին Մարտունիում մինչ այդ նկատված ցուրտ եղանակին (- 16,-23) ավելացան սոսկալի քամիները։ Ըստ տարածաշրջանի օդերեւութաբանների` հունվարի 17-ին քամու արագությունը 16 մ/վ էր, իսկ հունվարի 20-ին այն հասավ մինչեւ 25 մ/վ արագություն։ Ձնաբուքը դժվարանցանելի էր դարձրել տարածաշրջանի, հատկապես` գյուղական բնակավայրերի ճանապարհները։

Ինչպես տեղեկացանք «Կենտրոնական էլեկտրոցանց» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղի տնօրեն Գագիկ Գրիգորյանից, ձնաբուքը մեծ վնաս է հասցրել Երանոս-Մարտունի ենթաշրջանի էներգոհամակարգին. կտրվել են գյուղական բնակավայրերի բարձրավոլտ էլեկտրալարերը, մեծ թվով հենասյուներ են գետնին տապալվել։ Այս պահին դրանց կոնկրետ թիվը ճշգրտվում է եւ, ինչքան որ եղանակը թույլ է տալիս, կատարվում են վթարավերականգնողական աշխատանքներ:

Տեղեկատվությունը մեզ է տրամադրել Մարտունու «ԶԱՆԳԱԿ» Հ/Ը: