Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՊԱԿԱՍ ՀՈԳԵՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐՈՒՄ

Մարզեր

Լուրեր մարզերից

Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերը դեղորայքի լուրջ խնդիրներ ունի: Մասնավորապես. արդեն 3 ամիս է դիսպանսեր չեն ներմուծվել հակացնցումային (հակաէպիլեպտիկ) դեղամիջոցներ՝ «Կարբամազեպին» եւ «Բենզոնալ»: Չեն ստացվել նաեւ մի շարք հոգեմետ դեղեր. «Հալոպերիդոոլ», «Տրիֆտազին», «Ցիկլոդոլ»:

Մարզի գլխավոր հոգեբույժ, դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանի հավաստմամբ նախարարությունը մշտապես կանոնավոր կերպով գնել եւ դիսպանսերին հատկացրել է անհրաժեշտ չափաքանակով դեղորայք: «Օգտագործվում են փոխարինող դեղամիջոցներ, սակայն նրանք միշտ չէ, որ ցանկալի արդյունք են տալիս: Մարզի հարյուրավոր հիվանդների առողջական վիճակը բավարար չի կարելի գնահատել, նկատվում է հիվանդությունների սրացման տենդենց»,- ցավով նշեց տիկին Քալանթարյանը:

Իսկ Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ դեղորայք չի լինի նաեւ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում: Հաղորդում է Lori TV հ/ը: