Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՑՈՐԵՆԸ ՉԻ ՑՐՏԱՀԱՐՎԻ

Մարզեր

Վերջին օրերին արձանագրված անկայուն ջերմաստիճանը աշնանացան ցորենի ցանքատարածությունների վրա բացասաբար չի ազդի:

Ըստ Շիրակի մարզպետարանի գյուղավարչության մասնագետների, ցորենի ցրտահարման վտանգն առավելապես մեծ է գարնան ամիսներին, իսկ այս շրջանում ցանքատարածությունները կվնասվեն միայն 22 աստիճանից ցածր ջեմաստիճանի եւ ձյան շերտի բացակայության դեպքում:Այս տարի մարզում ցանվել է 17 հազար հա աշնանացան ցորեն:

Այն նախորդ տարվա համեմատ պակաս է 6-7 հազար հա-ով: Մարզպետարանի գյուղվարչության գլխավոր մասնագետ Ռաֆֆի Վարձելյանը դա պայմանավորում է գյուղացիական տնտեսությունների սոցիալական ծանր վիճակով, ինչպես նաեւ վերջին տարիների բերքատվության ցածր ցուցանիշով: Շիրակի մարզում նախորդ տարվա համեմատ այս տարի մեկ հա-ից 1 տոննայով պակաս բերք է ստացվել, սա այն դեպքում, երբ նախորդ տարվա ցուցանիշները եւս բավարար չեն եղել:

Իսկ կառավարությունը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս փորձել է իրավիճակը փոքր-ինչ մեղմել: Գյուղացիական տնտեսություններին օրերս հատկացվել են որոշակի քանակությամբ ցորեն, գարի, ալյուր եւ շաքարավազ, սակայն պարոն Վարձելյանի հավաստմաբ, օգնությունն այնքան աննշան էր, որ հազիվ թե դրանով հնարավար լինի գյուղացու հոգսը թեթեւացել: Հաղորդում է Գյումրիի «Ցայգ» Հը: