Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՔՆԱՏԻՊ ՆՎԵՐ

Մշակույթ

Իր ծննդյան 133 ամյակին ինքնատիպ նվերի արժանացավ հայ անվանի գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: : Այսօր բանաստեղծի ծննդյան օրը չի նշվում իր անվան տուն-թանգարանում: Այն դադարեցրել է իր գործունեությունը փետրվարի 14-ից, շենքի կապիտալ վերանորոգում իրականացնելու նպատակով: Լինսի հիմնադրամի տրամադրած գումարով նախատեսված է հիմնովին վերանորոգել տուն-թանգարանը: Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը կվերագործարկվի հոկտեմբեր ամսին:

Այսօր առավոտվանից Հովհաննես Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ կազմակերպելու նպատակով տուն-թանգարան են զանգահարում բազմաթիվ դպրոցական խմբեր: Սակայն շինարարական աշխատանքների պատճառով բոլոր միջոցառումները որոշվեց հետաձգել մինչեւ հոկտեմբեր: