Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ

Մարզեր

Այսօր «Արդարություն» խմբակցության պատգամավորները խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի ղեկավարությամբ այցելեցին Գյումրի եւ Վանաձոր: Այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, ընդդիմության եւ իշխանության ճանապարհները չեն հատվել. իշխանությունը շատ ավելի վաղ էր ծաղկեպսակ դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Մարդիկ, սակայն, տեսնելով ընդդիմության ներկայացուցիչներին, իրենց վրդովմունքն են հայտնել Հանրաքվեի ժամանակ տեղ գտած կեղծիքների կապակցությամբ: Ե'ւ Գյումրիում, ե'ւ Վանաձորում մարդկանց հետ շփումը վերածվել է մինի հանրահավաքի. գյումրեցիներից մեկն ասել է` պետք է հեռացնենք Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ինչին ի պատասխան հնչել է Ստեփան Դեմիրճյանի՝ «Ապրեք, ապրեք» արտահայտությունը:

Ի դեպ, ե'ւ վանաձորցիները, ե'ւ գյումրեցիները տեղեկացել են, որ իրենց քաղաքներում մարդ չի մասնակցել հանրաքվեին՝ հազիվ 10 տոկոս: Այսինքն` ընդդիմության միասնական շտաբն էլ հաշվարկներում սխալվել է եւ, հօգուտ կեղծարարների, չափազանցված տվյալներ հրապարակել մասնակցության մասին՝ 10 տոկոսի փոխարեն 20 տոկոս ներկայացնելով:

Ի դեպ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները ո'չ Գյուրիում, ո'չ Վանաձորում ընդդիմությանը չեն դիմավորել: