Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՇԻՐԱԿԸ» ԴԱՐՁԵԼ Է «ԶՎԱՐԹՆՈՑ»

Մարզեր

Արդեն 2-րդ օրն է, ինչ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը աշխատում է աննախադեպ ծանրաբեռնվածությամբ, քանզի Երեւանի Զվարթնոց օդանավակայանը թանձր մառախուղի պատճառով չի կարող սպասարկել նախատեսված չվերթները:

«Շիրակ» օդանավակայանը այս 2 օրերին ընդունել ու ճանապարհել է Մոսկվայից, Սոչիից, Նովոսիրբիրսկից, Անապայից, Կրասնոդարից, Ռոստովից, Աշխաբադից, Դուբայից, Ամստերդամից, Փարզից եւ այլ քաղաքներից չվերթ կատարող ինքնաթիռների` ընդհանուր առմամբ սպասարկելով շուրջ 3000 ուղեւորների:

Օդանավակայանի տնօրինությունը Գյումրիի «Ցայգ» հ/ը մեր գործընկերներին հավաստիացրել է,որ ապահովված է չվերթների եւ ուղեւորների անվտանգությունը: Հատկացված հատուկ ավտոբուսներով ուղեւորները Երեւանից տեղափոխվել են Գյումրի, այստեղից էլ` Երեւան: