Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՐԾԱՂԻԿՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

Մարզեր

Ջերմաստիճանի կտրուկ նվազման հետ Գյումրու մի շարք դպրոցներում նկատելի թիվ է կազմում ջրծաղիկով հիվանդացության դեպքերը: Եթե նախորդ տարի հիվանդների թիվը կազմում էր 320, ապա այս տարի այն գերազանցում է 350-ը:

Ըստ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնի տնօրեն Կարինե Թայիրյանի` հիվանդությունը հատկապես զգալի է եղել նոյեմբեր ամսին, սակայն մասնագետների հավաստմամբ` սա դեռեւս բռնկում չի կարելի համարել: Կարինե Թայիրյանի հավաստմամբ` ջրծաղիկը առանձնակի բարդություն չներկայացնող հիվանդություն է եւ տարածվում է օդակաթիլային ճանապարհով, իսկ իրենց կողմից վարակազերծման ուղղությամբ կատարվում են որոշակի աշխատանքներ:

Ըստ պատասխանատուների` ընդհանուր առմամբ Գյումրիում փոքր թիվ են կազմում կարմրուկի, խոզուկի եւ այլ վարակիչ հիվանդությունների դեպքերը: