Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՈՒՑՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ

Հասարակություն

Շվեյցարացի պրոֆեսոր Դեյվիդ Շմերլինգն այսօր հայ մանկաբույժներին ուսուցանում էր մանկական սնուցման սկզբունքները: 6 օրերի ընթացքում 40 մանկաբույժները կիմանան, թե ինչպես են Եվրոպայում սնուցում նորածիններին եւ դեռահասներին:

Սեմինարի մասնակից հայ բժիշկները նշում են, որ իրենք մասամբ ծանոթ են եվրոպական մոտեցումներին: Ինչպես Եվրոպայում, Հայաստանում եւս աստիճանաբար վերականգնվում է մայրական կաթով սնուցման ավանդույթը: Հայ մասնագետներն այնուհանդերձ չեն թաքցնում, որ մանկաբուժության եվրոպական որոշ մոտեցումների անտեղյակ են:

Նպատակ կա առաջիկայում կազմակերպել եւս մեկ սեմինար` բժշության մյուս ոլորտների վերաբերյալ: