Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞Վ Է ԱՌԵՎՏՈՒՐԻ ԱՌԱՐԿԱ ԴԱՐՁԱԾ` ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏԵՐԸ

Հասարակություն

Քաշաթաղի ներկայիս տարածաշրջանն իր մեջ ընդգրկում է հենց գրավյալ կամ ազատագրված 5 տարածքները, որոնք առեւտուրի առարկա է դարձնում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, - տեղեկացնում է Քաշաթաղի վարչակազմի աշխատակից Գարեգին Ղազարյանը: Ըստ Վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանի տարածաշրջանում բնակվում է մոտ 12 հազար մարդ եւ նրանք առանձնապես մտահոգված չեն հայ ադրբեջանական բանակցությունների մասին իրենց հասած զրույցներից:

Զանգելանի քաղաքապետ Խաչատուր Ադամյանը տարածքների փոխանակման մասին բանակցությունները համարում է մարտահրավեր ուղղված տեղի բնակիչներին. «Ոչ մի իշխանություն տարածքների տեր լինելու մենաշնորհ չունի»: Ըստ պարոն Ադամյանի, տարածքները հանձնելու մասին որոշում կարող է ընդունել միայն ժողովուրդը, որն այս տարածքները դարձրել է Հայրենիք: Միջնավան քաղաքի բնակիչ Գեղեցիկ Գասպարյանը այստեղ է տեղափոխվել երեք տարի առաջ: Անցյալ տարի Գեղեցիկն այստեղ խանութ է բացել եւ հասկացել, որ գրեթե բոլոր վերաբնակները սովյալներ են:

Տարածքների ազատագրման մասնակից Արմեն Եղյանը իր ծրագրերն ունի ներկայումս հարավ-արեւելյան մի բնակավայրի՝ Շուքյուրբեյլիի առնչությամբ. «Շատ կարեւորում ենք այս տարածքների յուրացումը, ասել է, թե բնակեցումը կամ վերաբնակեցումը»: Այսօր Շուքյուրբեյլի գյուղում կա սահմանապահ զորքերի մեկ ստորաբաժանում, որտեղ ծառայում է Հենրիկը: Վերջինս ասում է, թե իրեն չի զգում իբրեւ ազատագրված կամ գրավյալ տարածքների պաշտպան, այլ որպես սահմանապահ: Հենրիկը պատկերացում չունի, թե ազատամարտիկներն ինչի համար են ուզում բնակեցնել ամենահարավ-արեւելյան այս գյուղը: «Մաքսիմում պետք է երկարացնել հայ-իրանական սահմանը եւ այս տարածքների զիջելու մասին խոսք լինել չի կարող», - նշում է Արմեն Եղյանը: