Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹԸ ԱՄԵՆԱՕՊՏԻՄԱԼ ԼՈՒԾՈՒՄՆ Է

Հասարակություն

«Հեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրության կիրառման պրակտիկան Հայաստանում» թեմայով 2 օրյա սեմինարն ավարտվեց:

Սեմինարի երկրորդ օրը՝ հունիսի 23-ին, մասնակիցները կրկին անդրադարձան «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունների եթերից զրկվելու հարցին:

Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հիշատակեց ԵԱՀԿ Մամլո ազատության հարցերով ներկայացուցչի՝ վերջերս հրապարակած տարեկան զեկույցը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ներկայացուցիչը «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունների շուրջ ստեղծված իրավիճակը շտկելու համար առաջարկում էր մի շարք լուծումներ: Մասնավորապես. հնարավորինս շուտ անցկացնել գոյություն ունեցող եւ ազատ հաճախությունների մրցույթ, գերադասելի՝ այս ամռանը, եւ Հայաստանի կառավարությունը պետք է աջակցի նշված հեռուստաընկերություններին մասնակցելու դրան:
Բորիս Նավասարդյանի խոսքերով, ԵԱՀԿ ներկայացուցչի առաջարկած լուծումը այսօր միակ օպտիմալ լուծումն է: Սեմինարի մասնակիցները նույնպես համաձայնվեցին այդ առաջարկի հետ: