Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՇՎԻ ԿԱՌՆՎԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԸ

Հասարակություն

«Հայաստանում գոյություն ունեցող եւ չզբաղեցված կապուղիներով հեռարձակման նոր մրցույթը պետք է անց կացվի որքան հնարավոր է շուտ, եւ պետք է ապահովվի դրան «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունների մասնակցությունը», - հայտարարել է իր զեկույցում ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Ֆրեյմուտ Դյուվեի: Եվրոպական Միությունը համաձայն է այդ տեսակետի հետ. այդ մասին ասվում է Եվրոպական Միության անունից արված հայտարարությանը՝ ի պատասխան վերոնշյալ զեկույցին:

Եվրոպական Միության այս հայտարարությանը միացել են նաեւ Բուլղարիան, Կիպրոսը, Էստոնիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Չեխիան եւ Թուրքիան: