Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հասարակություն

Կենտրոն, Նորք Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում այսօր ցուցմունք տվեց հոկտեմբերի 27-ի գործով տուժող, ԱԺ նիստերի սպասարկման կազմակերպման ծառայության պետ Նիկողայոս Հակոբյանը: Նշենք, որ նա արդեն 4-րդ անգամ է գալիս դատարան, սակայն նրա հարցաքննությունը միշտ հետաձգվում էր որեւէ պատգամավորի կամ նախարարի պատճառով:

Նիկողայոս Հակոբյանը դեպքի պահին նստած է եղել սովորականի պես քարտուղարությունում: Նա տեսել է, որ դահլիճ մտավ բաց գույնի անձրեւանոցով երիտասարդը` Կարեն Հունանյանը, հանել հագուստի տակից ավտոմատն ու կրակել վարչապետ Վազգեն Սարգսյանի ուղղությամբ:
Նա հաստատեց, որ կրակոցները եղել են նպատակային:

Դրանից հետո նա էլ մյուսների պես պառկել է: մի պահ գլուխը բարձրացրել է, նրան թվացել է, թե դահլիճում ոչ-ոք չկա: Նիկողայոս Հակոբյանը չի տեսել քարտուղարությունից , թե ինչպես են սպանվել ԱԺ նախագահն ու տեղակալը:

Հակոբյանը նկատել է, որ բաց է իր կողմի` դեպի կանաչ նախասրահ տանող դուռը: Նա անմիջապես դուրս է եկել ու շարժվել դեպի իր աշխատասենյակ: Այդ պահին 3-րդ դռնից դուրս է եկել ահաբեկիչներից մեկը` Վռամ Գալստյանն ու ավտոմատն ուղղել նրա վրա: Նիկողայոս Հակոբյանը պառկել է, իսկ Գալստյանը նրան հրելով, քարշ տալով ետ է բերել դահլիճ: Հետագայում, երբ Նաիրի Հունանյանը թույլ է տվել լրագրողներին ու աշխատակազմի ներկայացուցիչներին դուրս գալ, նա էլ բոլորի հետ հեռացել է Դեմիրճյան փողոցի կողմի ցանկապատի վրայով: Նրա հետ են եղել իր բաժնի 1-2 աշխատող եւ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: