Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՊՈՌՆԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԹԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐ» - ԱՄԱԼՅԱՆ

Հասարակություն

«Երեւանի մամուլի ակումբի եւ ինտերնյուզ » հ/կ կազմակերպած այսօվա սեմինարի գլխավոր նպատակը չիրականացավ :«Ա1+ եւ Նոյյան Տապան » հեռուստաընկերությունների եւ « Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի» միջեւ երկխոսություն չկայացավ : Իհարկե հանձնաժողովի նախագահ պարոն Ամալյանը ներկայացավ եւ իր զեկույցով , որը բավականի լուրջ տոնով ներկայացերեց , «հաճելիորեն զարմացրեց» սեմիանարի մասնակիցներին :

Գրիգոր Ամալյանը բավականին մանրամասն ներկայացրեց «հեռուստառադիոծրագրերին ներկայացվող բովանդակային պահանջներն ու սահմանափակումները »: Ըստ պարոն Ամալյանի մեր սահմանափակումները չեն հակասում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային : Ի դեպ իր ելույթը պարոն Ամալյանը նախըտրել էր կառուցել հատկապես պոռնկագրության եւ էրոտիկայի խնդրի վրա : Մոտ 15 րոպե պարոն Ամոլյանը ներկայացրեց Հայստանում եթերում պոռնկագրության բացակայության սարսափելի հետեւանքները: Այլ հարցեր քննարկել այդպես էլ չհաջողվեց : Պարոն Ամալյանը դեմ եղավ , որ իրեն հարցեր ուղղեն զեկույցից անմիջապես հետո : Հայտարվեց ընդմիջում , որի ընթացքում պարոն Ամալյանը կամաց- կամաց մոտեցավ դռանը , քաղաքակրթության կանոները պահելով հրաժեշտ տվեց ԵԽ ներկայցուցչին եւ իր Մերսեդեսով սլացավ անհայտ ուղղությամբ :