Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐՑ` ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հասարակություն

Ո՞վ է նշանակում «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի» անդամներին ,ո՞վ է ֆինանսավորում հանձնաժողովը , որքանո՞վ է հանձնաժողովի գործունեությունը թափանցիկ , սրանք այն կարեւորագույն հարցերն են, որոնց ապահովվման դեպքում հանձանժողովը կարող է ծառայել իր նպատակներին , կարծում է Մեծ Բրիտանիայի ռադիոհեռարձակման կարգավորման մարմնի իրավաբանական ծառայության ղեկավար Իվ Սալամոնը:

Տիկին Սալամոնը իր զեկույցում անուղղակի անրադարձավ Ագոյի խմբի այն հայտարարությանը , թե Ա1+ ին եթերից զրկելով , ընդդիմությունը զրկվել է խոսքի իրավունքից:«Եթե մի քաղաքական ուժի իրավունք է տրվում օգտվել հեռարձակումից , ապա մյուսին ` ընդդիմությանը, նույնպես պետք է նման հնրարավորություն տրվի »: Տիկին Սալամոնի հայտարարությունը հետաքրքիր է այնքանով , որ Հայստանում եթե նախագահ Ռ Քոչարյանին եւ նրա մերձավորներից բացի , ինչ- որ մեկին խոսոփող ես տրամադրում` նշանակում է դու ընդդիմադիր ես : Այնինչ բոլորին ձայն տրամադրելը անկախ հեռուստաընկերությունների պարտքն է , իսկ Հայաստանում , բացի Ա1+ ից, բավականին մեծ թվով անկախ հեռուստաընկերություններ կան : ԵԽ ի ներկայացուցիչների նման հայտարարությունները այդ հեռուստաընկերություններին առնվազն մտածելու տեղիք պետք է տա: