Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա1+-Ի ՀԱՐՑԸ ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

Հասարակություն

Ա1+ հեռուստաընկերությունը եթերից զրկվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվերով , այսօր «Հեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրության կիրառման պրակտիկան Հայաստանում» թեմայով սեմինարին հայտարարեց ԱԺ պատգամավոր , «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի» համահեղինակ Շավարշ Քոչարյանը:

Սեմինարի մասնակից ԵԽ երկրորդ գլխավոր տնօրինության լրատվամիջոցների բաժնի ադմինիստարատոր Փալ Թորալսոնը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ Ագոյի խումբը իր մտահոգությունն է հայտնել, Հայաստանում բազմակարծության բացակայության կապակցությամբ : Պարոն Թորալսոնը տեղեկացրեց , որ շուտով Ստրասբուրգում նիստ կհրավիրվի , որտեղ Ագոյի խումբը քննարկման կներկայացնի «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունների հարցը :

«Ա1+» հեռուստաընկերության տնօրենի այն հարցին , թե Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի չափանիշներով ինչ տարբերություն կա մարդ սպանելու եւ հեռուստաընկերություն փակելու միջեւ , ԵԽ ներկայացուցիչը պատասխանեց . « Հայաստանի իշխանությունները հայտարարել են , որ գիտակցում են Ա1+ հեռուստաընկերության փակման հետեւանքները եւ խոստացել են շտկել իրավիճակը » : Պարոն Թորալսոնը հույս հայտեց , որ առաջիկա ընտրությունների Ա1+ կմասնակցի` երկրում բազմակարծություն ապահովվելու համար :