Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ

Հասարակություն

Շենգավիթ համայնքի վետերանները պատրաստվում են դատի տալ պատերազմի վետերանների տարածքային կոմիտեի նախագահին: Արդեն մի քանի տարի շարունակ տարածքային կոմիտեի նախագահ է ընտրվում Սմբատ Գեւորգյանը: Վետերանները համոզաված են, որ ընտրություններն անցնում են անօրեն ճանապարհով:

Վետերաններն հատկապես վրդովված են այն փաստից, որ իրենց շարքերն համալրում են Հայրենական Մեծ պատերազմի հետ կապ չունեցող մարդիկ:

Շենգավիթի տարածքային կոմիտեի անդամներն այսօր որոշում ընդունեցին առաջիկայում կառավարությունից պահանջել նաեւ ավելացնել իրենց կենսաթոշակները: