Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի ՊԱՇՏՊԱՆ «Ա1+»-Ի ԵՎ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-Ի

Հասարակություն

Հուլիսի 18-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը կքննի «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանի հայցը ընդդեմ Հեռւստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի:

Հայտնելով այս մասին հունիսի 21-ի ասուլիսում Աշոտ Բլեյանը նշեց, որ ինքը պահանջում է Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքին, Հայաստանի կնքած միջազգային պայմանագրերին եւ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչել Ազգային հանձնաժողովի 2002 թ-ի ապրիլի 2-ի որոշումները «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերություններին հեռուստահաղորդումների հեռարձակման արտոնագիր տալը մերժելու մասին: