Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ «ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Տնտեսություն

Հայ-Վրացական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը երկօրյա աշխատանքների արդյունքում քննարկել է 9 հարց եւ կնքվել է համագործակցության նոր համաձայնագիր:

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վախթանգ Կոլբայան այսօր վստահեցրեց, որ Սամցխե-Ջավախեցի շրջանի սոցիալական զարգացման հարցը Վրաստանի խորհրդարանի օրակարգում է: Պարոն Կոլբայան նաեւ խոստացավ, որ կսկսվի Նինոցմինդա-Աշոցք ճանապարհաշինությունը:

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը այսօր չհերքեց այն փաստը , որ Վրաստանի տարածքով բեռնափոխանակումը Հայաստանի համար երկու անգամ թանկ է քան Ադրբեջանի: Ըստ պարոն Կոլբայայի, այս հանգամանքը զուտ տնտեսական է եւ չարժե քաղաքական պատճառներ փնտրել:

Հանդիպման արդյունքում Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանները փոխանակեցին երկու երկրների «Մաքսային եւ հարկային» օրենսգրքերը՝ իրավական դաշտին ավելի լավ ծանոթանալու համար: Հայաստանի եւ Վրաստանի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը նաեւ որոշում է կայացրել ստեղծել խմբեր, որտեղ կընդգրկվեն հայ եւ վրացի երիտասարդ գիտնականներ :