Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԱԼՅԱՆԸ ՎԱԽԵՑԱՎ

Հասարակություն

Օրերս «Ա1+»-ը անդրադարձել էր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մի շարք օրինախախտումներին, այն է` գոյություն ունեցող ազատ հաճախականությունները մրցույթին չդնելը:

«Ա1+»-ի կողմից նշվել էր մասնավորապես այն փաստը, որ «Արտ 13» հեռուստաընկերությունը արդեն 10 ամիս է եթեր դուրս շի գալիս: Ըստ գործող օրենքի, եթե որեւէ հեռուստաընկերություն 6 ամիս շարունակ եթեր դուրս չի գալիս իրեն տրամադրած հաճախականության վրա, Ամալյանը պարտավոր է հեռուստաընկերությունը զրկել արտոնագրից եւ ազատված հաճախականությունը դնել մրցույթի:

Անմիջապես այն բանից հետո, երբ «Ա1+»-ը անդրադարձավ այդ հարցին, Ամալյան & Co.-ն փորձեց հապճեպ «ուղղել իր սխալը». այսօր «Արտ 13»-ը հրավիրվեց ասուլիս եւ հայտնեց, որ եթեր դուրս կգա հուլիսին: Սակայն նույնիսկ սա չի «փրկի» Ամալյանին, քանզի այդ օրինախախտման մասին արդեն տեղյակ են բոլոր միջազգային կազմակերպությունները, որոնք ուշադիր հետեւում են Հայաստանում հեռուստաընկերությունների լիցենզավորման գործընթացին: