Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՆԱԶԱՐՅԱՆԸ

Հասարակություն

Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը իր բնակարանում ինքնասպան է եղել նախկին գլխավոր դատախազ, իրավաբանության դոկտոր- պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանը:

Պրոֆեսորը ապրում էր դստեր հետ: Վերջինս էլ առավոտյան արթնանալով հորը հայտնաբերել է կախված վիճակում: Ինքնասպանության պատճառներն անհայտ են: Դեպքի վայրում հայտնաբերվել է Նազարյանի գրությունը, որտեղ մասնավորապես ասվում է.«Ես հայտնաբերեցի, որ կորցրել եմ մտածելու /գիտության մասին/ խորաթափանցությունը: Իմ մահվան համար որեւէ մեկը մեղավոր չէ: Որեւէ քաղաքական պատճառ չկա: Ես մահվանից առաջ վերջին խնդրանքն եմ ուղղում ընկերներիս, որոնց իրականում օգնել եմ` հատուցեք դա աղջկաս զորավիգ լինելով»:

Վլադիմիր Նազարյանը ծնվել է 1932 թ-ին: Նա ՀՀ Սահմանադրության եւ Քաղաքացիական Օրենսգրքի համահեղինակ է: Մինչեւ 2001թ-ը նա աշխատում էր, որպես ԱԺ իրավաբանական վարչության պետ: