Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ

Հասարակություն

Ինչպես հաղորդում է Կասպյան ինֆորմացիոն գործակալությունը, HALO TRUST մարդասիրական ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է ականազերծմամբ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի տարածքում, անց է կացրել այստեղ միջոցառում՝ նվիրված կազմակերպության գոյության պահից միլիոներորդ չպայթած ականի վնասազերծմանը Կազմակերպություն միջոցառման օրը այցելեց նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը:

Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի ղեկավար Շեյն Պրիթչարդի խոսքերով, ԼՂՀ Պաշտպանության նախարարության եւ Արտակարգ իրավիճակների վարչության, ինչպես նաեւ տեղի բնակչության ակտիվ աջակցությամբ հանրապետության տարածքում ականազերծվել է 2500 հեկտար հողային տարածություն եւ վնասազերծվել 37000 չպայթած ական: