Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ «ՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ» ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ

Հասարակություն

Հայաստանն էլ իր սիոնիստական գաղափարախոսությունը պիտի ունենա, որպեսզի ապահով ազգային եւ պետական անվտանգություն ունենա: Այս կարծիքն այսօր հնչեց «Ազգի գոյության եւ անվտանգության հիմնահարցերը» թեմայով սեմինարի ժամանակ: Այն կազմակերպել էր «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը:

Պե՞տք է արդյոք տարանջատել ազգի եւ պետության անվտանգությունը, այս հարցի շուրջ հնչեցին տարբեր կարծիքներ: Լեզվաբան Վալերի Միրզոյանն օրինակ ընդանրացնում է այն, հիմքում կարեւորելով լեզվամշակութային եւ կրթական խնդիրները: Ըստ նրա հայոց լեզուն սարսափելի անկում է ապրում: Ամեն քայլափոխին երիտասարդներից լսում ես աղճատված եւ աղավաղված հայերեն. ասում է նա: Մենք չէինք պատկերացնում, որ 2002 թ-ին նորից պիտի անդրադառնանք լեզվի խնդիրներին - տարակուսում է Վալերի Միրզոյանը: Ըստ նրա կա 2 հեռանկար, կամ հայերենն իսկապես կործանվում է ներկա ռուսերենի եւ անգլերենի գերիշխանության պատճառով, կամ էլ պիտի վերադառնալ 93-98 թվականները, երբ ուրվագծվում էր ինքնուրույն լեզվաքաղաքականություն, ինչպես նաեւ անցում դասական ուղղագրության:

Ամփոփելով քննարկումները` սեմինարի մասնակիցները եկան այն եզրահանգման, որ այսօր ոչ թե հավասարում պետք է լուծել, այլ փորձել գտնել անհայտը: