Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«HSBC»-ն «ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ» ԵՎ «ԵՐԿԻՐ» ԹԵՐԹԵՐԻ ԴԵՄ

Հասարակություն

«Գոլոս Արմենիի» եւ «Երկիր» թերթերի ներկայացուցիչներն հայտնվել են տնտեսական դատարանում «HSBC» բանկի վերաբերյալ չճշտված տեղեկատվություն տպագրելու եւ այն չհերքելու մեղադրանքով: Այդ ինֆորմացիան թերթերին տրամադրել էր «Նոյան Տապան » գործակալությունը:

Այսօր պատասխանող կողմի, այսինքն խմբագրությունների ներկայացուցիչը միջնորդեց դատարանին, որ այս երկու ընկերությունների փոխարեն պատասխանող կողմ հանդես գա «Նոյան Տապան» գործակալությունը:

Դատարանը մերժեց այս միջնորդությունը, ինչպես նաեւ մեկ ուրիշը` «Նոյան Տապան»-ի իբրեւ երկրորդ պատասխանող կողմ հանդես գալու մասին: Ի վերջո, դատարանը թույլ տվեց գոնե ապահովել «Նոյան Տապանի» դահլիճում գտնվելը: Գործի քննությունը հետաձգվեց մինչեւ փետրվարի 22-ը: