Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

Հասարակություն

Երեւանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանը 80 տարեկան է: Այս հոբելյանն այսօր նշում էին բուհ-ի դասախոսները, շրջանավարտները, ինչպես նաեւ տարբեր երկրներից ժամանած հյուրեր: Հանդիսության պատվավոր հյուրը ռուս քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովն էր: Վերջինիս ողջունեցին հոտնկայս եւ բուռն ծափահարություններով: 80 - ամյակի առթիվ բուհին շնորհավորող հայ պաշտոնյաններից ոչ մեկը նման ողջույնի չարժանացավ:

«Այն պետությունը, ժողովուրդը, որը կառուցում է, կապրի եւ կշենանա», - իր համոզմունքը հայտնեց Նիկոլայ Ռիժկովը: Նա նկատել է, որ Երեւանը աննախադեպ արագությամբ կառուցապատվում է:

80-տարիների ընթացքում ճարտարապետի եւ ինժեներ- շինարարի որակավորում է ստացել 28000 շրջանավարտ: Ներկայումս ԵՃՇՊՀ-ը մասնագետներ է պատրաստում 18 մասնագիտությունների գծով: Բուհի շրջանավարտների մի մասը այժմ զբաղեցնում են բարձրաստիճան պաշտոններ: Ի դեպ, բուհի շրջանավարտ նախարարներին այսօր հանձնվեցին պատվոգրեր, իսկ Նիկոլայ Ռիժկովին՝ ոսկե մեդալ, թեեւ վերջինս ԵՃՇՊՀ-ի հետ ոչ մի կապ չունի: Առավոտյան ԵՃՇՊՀ-ն էր պատվոգրեր հանձնում, իսկ արդեն երեկոյան, Ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքում նվերներ մատուցվելու են բուհին՝ հոբելյանի առթիվ: Ակնկալվում է, որ 80-ամյակի առթիվ բուհին նվեր է հանձնելու նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: