Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓԱՍՏԱԲԱՆԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է «ԿՐԿՆԵԼ» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը

Հասարակություն

Փաստաբան Յունոշեւն այսօր նաեւ միջնորդեց ԱԺ-ում անցկացնել փորձարարություն` 1999-ի հոկտեմբերի 27-ին դահլիճում եղած բոլոր ամբաստանյալների մասնակցությամբ: Նա գտնում է, որ փորձարարությունը պիտի նշանակվի անհապաղ, քանի որ ժամանակը գնում է, եւ ամբաստանյալները բազմաթիվ դետալներ կարող են մոռանալ:

Նաիրի Հունայանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է ուզում պարզել փաստաբանը: Յունոշեւը պատասխանեց, որ շատ ու շատ հարցեր կան պարզելու, օրինակ ինքը շատ կուզեր, որ ամբաստանյալները հագնեն իրենց այն օրվա /1999 հոկտ.27-ի/ հագուստը, անձրեւանոցները, կապեն նույն ձեւով ավտոմատները, հագուստի տակ տեղավորեն փամփշտակալներն ու անցնեն նույն ճանապարհով: <բռ>Կամ էլ տեսնեն, ինչպես ստացվեց, որ Վռամ Գալստյանը «մոլորվեց» ԱԺ միջանցքներում եւ այլ ճանապարհով եկավ դեպի դահլիճ:

Դատարանը համարեց, որ միջնորդությունը ժամանակին չի արված եւ թողեց առանց քննության: Փորձարարություն կնշանակվի, երբ կավարտվեն տուժողների եւ վկաների հարցաքննությունները, վստահեցրեց դատավորը: