Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉԸ ՄԵՐՆ Է, ՆԱԵՎ ՁԵՐՆ Է...

Հասարակություն

Այսօր Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Օլեգ Յունոշեւը միջնորդեց իրեն տրամադրել գործում առկա բոլոր ձայնագրությունները: Դատավորին այս միջնորդությունը զարմացրեց: Նա Յունոշեւին հիշեցրեց, որ վերջինս, որպես դատավարության մասնակից, իրավունք ունի այդ ձայնագրառումներից օգտվել, պատճենել: «Ինչ որ գործում մերն է, այն էլ ձերն է»,- ասաց Ուզունյանը: Սակայն Յունոշեւը պնդեց, որ ձայնագրությունների պատճենվեն ու իրեն հանձնվեն հենց դատարանի կողմից, ոչ թե ինքն անի, քանի որ հետագայում իրեն կարող են մեղադրել:

Ի դեպ դատավորը հիշեցրեց, որ գործում կան ձայներիզներ, որոնք փակ ծրարում են, եւ նույնիսկ ինքը չի լսել, դրանք պիտի հետազոտվեն դատարանում: «Ես շատ լուրջ մարդ եմ, որ անլուրջ վերաբերվեմ այդ հարցին », - հայտարարեց Ուզունյանը եւ խորհուրդ տվեց Յունոշեւին խնդիրը լուծել այլ ձեւով, օրինակ խնդրել ձայներիզները փաստաբան Աշոտ Սարգսյանից: