Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԱԼՅԱՆԸ ՍՏԱԽՈ՞Ս, ԽԱՄԱՃԻ՞Կ, ԹԵ՞ ՈՉ ԻՐԱԶԵԿ. ՈՐՈՇԵՔ ԻՆՔՆԵՐԴ

Հասարակություն

Այս տարվա մայիսի 24-ին «Հայոց Աշխարհ» օրաթերթում տպագրվեց հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի հարցազրույցը: Պրն. Ամալյանը, իր հարցազրույցում ի պաշտոնե հայտարարել էր, որ մինչեւ հունիսի 20-ը հայտարարվելու է մրցույթ՝ առանց արտոնագրի գործող «Ար», «Պրոմեթեւս», «Սինեմաքս», «NTV» հեռուստաընկերությունների կապուղիների համար:

Այսօր, սակայն, հանձնաժողովի լիցենզավորման վարչության պետ Իշխան Վարդանյանը, «Նոյյան Տապան» գործակալությանը հաղորդել է, որ առաջիկա մրցույթը կայանալու է հոկտեմբերի 15-ին: 25 օրվա ընթացքում հանձնաժողովը կընդունի փաստաթղթերը, իսկ մրցույթի արդյունքները հայտնի կդառնան նոյեմբերի 23-ին: Մրցույթի են դրվելու տասից ավելի հեռուստա-ռադիո հաճախականություններ:

Հանձնաժողովի լիցենզավորման վարչության պետի հայտարարությունը ակնհակտորեն հակասում է Գրիգոր Ամալյանի հայտարարությանը :

Բացի այն, որ նրանք նշում են միանգամայն տարբեր ժամկետներ, Իշխան Վարդանյանի ներկայացրած ՝ մրցույթի կապուղիների շարքում բացակայում են պրն . Ամալյանի նշած կապուղիները:

Այս ամենից եզրակացնում ենք.

Կամ Ամալյանը սուտ է խոսել:

Կամ Ամալյանը իրազեկ չէ իրեն վստահված գործում:

Կամ իշխանությունները վախեցել են, որ Ա1+-ը կարող էր մասնակցել այդ կապուղիների մրցույթին, եւ որոշել են որքան հնարավոր է ուշ հայտարարել այն: