Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԼՌԵԼՈՒ

Հասարակություն

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսուհետեւ իրեն իրավունք է վերապահելու իր վերաբերմուքն արտահայտել հոկտեմբերի 27-ի դեպքերին իր մեղսակցության մասին պնդումների վերաբերյալ: Եվ իհարկե նրանց մասին, ովքեր նման հայտարարություններ են անում:

Հանրապետության նախագահն այս «խոստումը» տվել է այսօր «Ալմաստ » գործարան կատարած այցի ընթացքում, տեղեկացնում է «Նոյյան տապանը»: Իսկ ինչո՞ւ էր նախագահն այդպիսի մեղադրանքներն անուշադրության մատնում մինչ օրս: Պարզվում է, նա վախենում էր , թե իր հայտարարությունը կդիտվի որպես ճնշում դատավարության ընթացքի վրա: Ահա թե ինչու էր նախագահը մեծահոգաբար լռում ի պատասխան իր հասցեին հնչող ամենածանր մեղադրանքներին: Իսկ այժմ, դատավարության այս փուլում , նա սկսելու է « խոսել»: Ամեն պարագայում սա իհարկե ճնշում կլինի, սակայն ինչո՞ւ հենց այս փուլում, երբ հարցաքննվում են տուժողները: