Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ ԳՈՒԼԱՆՅԱՆ.«ՕՐԵՆՔԸ ՊՈԵՄ ՉԷ»

Հասարակություն

Հայաստանում կայացել է ազատ մամուլը, շնորհիվ 91 թվականից գործող մամուլի մասին օրենքի, - գտնում է գործող օրենքի հեղինակ «ԱՐ» հեռուստաընկերությոան նախագահ Մերուժան Տեր Գուլանյանը: նոր օրենքի նախագիծը ոչ միայն անկախություն չի տալիս մամուլին, այլ տարիների ընթացքում ձեռք բերած ազատությունն էլ խլում է:

Ըստ Մերուժան Տեր Գուլանյանի, գործող օրենքն ունի 2 թերություն: Նախ այն, որ լրագրողին չափից ավել ազատություն է տրված, այսինքն հստակեցված չէ լրագրողի պատասխանատվության չափը, բնականաբար հասարակությունը պաշտպանված չէ մամուլից: Եվ երկրորդը. ազատ լրագրողի ինստիտուտի բացակայությունը: Սակայն գործող օրենքը փոխելու կարիք չկա , այն էլ այս օրենքով, համարում է «ԱՐ»-ի տնօրենը:

Զանգվածային լրատվության մասին օրենքի այս նախագիծը միայն լրագրողին զսպաշապիկ հագցնելու, իսկ պաշտոնյային լրագրողից պաշտպանելու փորձ է :