Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐՈՒՄ` ԱՐՄԱՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Հասարակություն

Մեր գլխավոր դերակատարը ստանձնել էր հարձակվող, ոչնչից ու ոչ մեկից չվախեցող, ամենակարող հերոսի կերպար: Դատական նիստի հենց սկզբում նա տանտիրոջ տիրական ձայնով նախազգուշացրեց, որ հյուրերը ՝ այսինքն դատավարույթունների մասնակիցները, մի «ծպտուն» հանելու դեպքում նույնիսկ դուրս կհրավիրվեն դահլիճից:

Առաջին զոհը Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանն էր: Պատճառը ՝ տեսախցիկով նկարահանումն էր: Արման Մկրտումյանը, բառիս բուն իմաստով, գոռգոռաց. թե ՝ ինչու են նկարահանումներ կատարվում, պահանջեց անջատել տեսախցիկները, իսկ Միքայել Դանիելյանին՝ դուրս հրավիրերել դահլիճից:

Երկրորդ զոհը այն քաղաքացուհին էր, որը փորձեց պարզել, թե ինչու՞ նախագահողը չի թույլատրում նկարահանումներ կատարել: Արման Մկրտումյանը նկատեց. եթե չեք ուզում բռնի ուժ գործադրվի, կամովին դուրս եկեք դահլիճից: Կնոջը իրավապահ մարմինները դուրս հրավիրեցին:

Երրորդ զոհը ՝ Հայլուրի թղթակիցն էր: Պատճառը ՝ բջջային հեռախոսի զանգն էր: Արման Մկրտումյանը, նախքան այդ զգուշացրել էր. անջատեք բջջային հեռախոսները, եթե չեք ուզում բջջայինների հետ միասին դուրս հրավիրվել դահլիճից: Հայլուրի թղթակցին նույնպես դահլիճից դուրս հրավիրեցին:

Այսպես, «վախի» մթնոլորտ ստեղծելուց հետո, Արման Մկրտումյանը պահանջեց, որպեսզի ներկա լրատվամիջոցների ներկայացուցիչները նկարահանումներ կատարելու թույլտվության համար միջնորդություններ կատարեն: Այնուհետեւ նա սկսեց ուսումնասիրել, թե որքանո՞վ են օրինական այս կամ այն դատարանի կայացրած վճիռները: