Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՐԻՑ ՉՈՐ ԴՈՒՐՍ ԳԱԼՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՀԵՇՏ ՉԷ

Հասարակություն

Դատավոր Արման Մկրտումյանը փորձում էր «Ա1+» -ի փակման մեղքը գցել օրենքների «անկատարության» վրա (այս ռազմավարությունն, ի դեպ անսպասելի չէր: «Ա1+» -ի փակման հեղինակները «ջրից ուզում են չոր դուրս գալ» ՝ մեղքը գցելով «թերի» օրենքի վրա):

Արման Մկրտումյանը՝ մրցույթ եւ մրցույթներ անցկացնելու հարցի վիճարկման ժամանակ նկատեց. թե՝ խոսքը օրենքների տարատեսակ մեկնաբանությունների մասին է: Ըստ դատավորի, ազգային հանձնաժողովը այլ կերպ է մեկնաբանել օրենքը, իսկ Ա1+-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Տեր Եսայանը ՝ այլ կերպ: Դատավորը նաեւ հարցրեց. գուցե օրենքում հստակ գրված չէ՞: Նկատենք, որ այս ուղղորդումը այնքան էլ տեղին չէր, քանի որ հայտնի է. Հեռուստատեսության եւ Ռադիոյի մասին եւ Կանոնակարգ օրենքներով հանձնաժողովը իրավունք չուներ հայտարարել մրցույթներ՝ կոնկրետ հաճախականությունների համար : Օրենքում հստակ գրված է. հանձնաժողովը պետք է հայտարարեր մեկ մրցույթ: